Ֆրանսիան նավ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավը որոնելու համար
Ֆրանսիական ծովային հետազոտությունների ինստիտուտն իր Atlante նավն է ուղարկել զբոսաշրջային «Titan» սուզանավի անհետացման վայր, որը մեկնել էր խորտակված «Տիտանիկը» տեսնելու:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ծովերի գծով պետքարտուղար Էրվե Բերվիլը:
Փնտրող նավի վրա հետախույզ ռոբոտ կա, որը կարող է շատ խորը սուզվել: Victor 6000 ռոբոտը պետք է իջնի բեկորների մոտ, որը 4000 մետր խորության վրա է։ Ռոբոտը հագեցած է հսկողության սարքավորումներով և նախատեսված է մինչև 6 կիլոմետր խորության վրա աշխատելու համար։
Սուզանավն անհետացել է հունիսի 18-ի կեսօրին: Փոքր սուզանավի վրա եղել է 5 մարդ: Նրանց հետ կապը կորել է սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Ավելի վաղ BBC-ն նշել էր, որ հունիսի 19-ի ցերեկվա տվյալներով՝ սուզանավում գտնվողների մոտ, հավանաբար, մնացած է եղել մոտավորապես 4 օրվա թթվածին: Սուզանավում է նաև բրիտանացի միլիարդատեր, հայտնի գործարար, օդաչու, տիեզերական զբոսաշրջիկ, Action Group ընկերության հիմնադիր Հեմիշ Հարդինգը: Դեպի «Տիտանիկ» զբոսաշրջային ուղևորության կազմակերպիչն է «OpenGate» ընկերությունը: Սուզանավը դուրս է եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա:
Կարծիքներ