Երասխից մինչև Սուրենավան ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է

Երասխից մինչև Սուրենավան ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Երասխ բնակավայրի մոտից մինչև Սուրենավան 12.2կմ ճանապարհահատվածում ասֆալտապատումն ավարտական փուլում է: Շուտով կմեկնարկեն ճանապարհի կահավորանքի և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Գծանշումից և անվտանգության տարրերով կահավորումից հետո, աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից թերություններ չհայտնաբերվելու դեպքում, ճանապարհը կընդունվի շահագործման։

Այս հատվածում հիմնանորոգումը կատարում է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։

Մ-2-ի մեկ այլ հատվածում՝ կմ131+500-կմ139+000, հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ 7.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Մալիշկա բնակավայրի մոտով։ Մինչև Վայք քաղաքի մուտքը՝ մոտ 3կմ, արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Նախատեսվում է առաջիկա մեկ ամսում ավարտել եռաշերտ ասֆալտապատումը։

Շինարարությունն այստեղ կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Պռոշաբերդշին» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակներ, հետևել ճանապարհաշինության ընթացքին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում