Փոխարինեցի Հոլանդին, որպեսզի պաշտպանեմ Մեսսիի ռեկորդը Անգլիայի գավաթում․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է «Բարնլիի» դեմ խաղում Էրլինգ Հոլանդին փոխարինելու պատճառի մասին։ Իսպանացի մարզիչը 63-րդ րոպեին փոխարինեց Հոլանդին, չնայած նորվեգացու հեթ-տրիկին: Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով՝ հօգուտ մանչեսթերցիների։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Ես փոխարինեցի Հոլանդին, որպեսզի պաշտպանեմ Մեսսիի ռեկորդը Անգլիայի գավաթում»,- հանդիպումից հետո ասել է Գվարդիոլան, որի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Մարզիչն իր պատասխանում անդրադարձել է «Լայպցիգի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղում նորվեգացի հարձակվողին փոխարինելու պատճառի մասին լրագրողների ենթադրություններին։ Էրլինգ Հոլանդը հիանալի խաղ ցուցադրեց՝ խփելով 5 գնդակ, բայց փոխարինվեց 63-րդ րոպեին, այդպիսով կորցնելով վեցերորդ գոլը խփելու հնարավորությունը, ինչը նոր ռեկորդ կլիներ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ: Միայն Լիոնել Մեսսին ու Լուիս Ադրիանոն են նախկինում հինգ գոլ խփել եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։
Ելնելով դրանից՝ որոշ լրագրողներ եզրակացրել էին, որ փոխարինելով Հոլանդին՝ Պեպը պաշտպանում է Մեսսիի ռեկորդը։ Գվարդիոլան պատասխանել է, որ չգիտեր այս ռեկորդի մասին և փոփոխություններ է կատարել պահեստայինների նստարանին գտնվող խաղացողներին խաղային պրակտիկա տալու համար։
Կարծիքներ