Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են. բերման են ենթարկվել Էդուարդ Շամազանովը, Լևոն Քոչարյանը
ՀՀ քաղաքական ընդդիմության գլխավորած «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երևանի տարբեր հատվածներում կրկին փողոցներ են փակվել:
Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը, կոչ է անում բացել ճանապարհների երթևեկելի գոտին։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Նրանց թվում այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն է ու նրա գլխավորությամբ փողոցը փակած խմբի անդամները, ինչպես նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ավելի ուշ վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն և նույն ոստիկանական ավտոբուսում հտնվող մյուս բերման ենթարկվածներին տանում են ոստիկանւթյան Աբովյանի բաժին:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, նաև գրեթե ամենօրյա ռեժիմով երեկոյան ժամերին կազմակերպվում են հանրահավաքներ: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ:
Կարծիքներ