ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ. 2 կին մահացել է

ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ. 2 կին մահացել է

ԱՄՆ Ինդիանա նահանգի գործարաններից մեկի աշխատակիցը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ և երկու կնոջ սպանել:

Ինչպես հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանապետին, հրաձգություն իրականացրած տղամարդուն ձերբակալել են:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մեքենայի նստելատեղեր պատրաստող ձեռնարկության մոտակա կայանատեղիում: Կրակելով աշխատակիցներից երկուսին՝ կասկածյալը փորձել է թաքնվել մեքենայով, սակայն անմիջապես վթարի է ենթարկվել, որից հետո կալանվել է:

Ոստիկանությանը դեռ հայտնի չէ տղամարդու գործողությունների պատճառը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում