ՇՄ նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել է գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ

ՇՄ նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել է գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկ ամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, այսօր շրջակա միջավայրի նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ։

Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։

Նախարարությունը նշում է, որ դեսպաններն այցելել են Նորաշենի արգելոցին հարակից տարածք և Արտանիշի շրջակայքում գտնվող լճակ, իրականացրել ջրային թռչունների և էնդեմիկ բույսերի դիտարկում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում