Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Հունիսի 21-ին, ժամը 11:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին այրվում է խոտա­ծածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13:09-ին, մարել՝ 13:24-ին: Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում