Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

ՎՏԲ-Հայաստան բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ խումբը՝ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։

Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․փետրվարից։

«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իրներկայության մասնաբաժինը ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։

Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի-վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։

ՎՏԲ-Հայաստան բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալով ՎՏԲ խմբի բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններից մեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներև ծառայություններ:

ՎՏԲ-ն մտադիր է շարունակել իր մասնակցությունը պետական առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։

ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարային տերմինալներ:

Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին բանկը կհայտարարի ավելի ուշ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում