Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 3-25 փողոցների ջրամատակարարումը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-16:00-ն, կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 թաղամասի ջրամատակարարումը:

Ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ 2-24/2 շենքերի, Մարգարյան 11-15 կենտ համարի շենքերի, Հալաբյանի 41-65 շենքերի ջրամատակարարումը:

Ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ազատաշեն գյուղի, գ.Գեղանիստ 26, 27, 28 փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի ք.Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը:

Ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի գ.Մալիշկա 8, 10 փողոցների, Կենտրոնական փողոցի, Կենտրոնական 1 նրբանցքի ջրամատակարարումը:

Իսկ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Շիրազի, Դարմոյան և Մաշտոցի փողոցների, Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Աբովյան 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ե.Չարենցի 3-րդ, 4-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում