ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Իսրայելին 500 ֆունտ կշռող ավիառումբերի մատակարարումները, որոնք ապրիլին դադարեցվել էին Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով: Այս մանսին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ մեզ ասել են, որ 500-ֆունտանոց ռումբերը կհանձնվեն Ռաֆահում գործողությունն ավարտվելուց հետո, երկու շաբաթ անց»,-հայտարարել է իսրայելացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իսրայել կուղարկվի շուրջ 1,7 հազար 500- ֆունտանոց ռումբ։
Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։
Եվս մեկ աղբյուր պարզաբանել է, որ Իսրայելին մատակարարումների դադարը վերաբերում է միայն 2000-ֆունտանոց ռումբերին։
Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կդադարեցնի առանձին զինատեսակների փոխանցումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ իր երկիրն ամեն դեպքում կշարունակի մատակարարել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ ամեն ինչ։
Կարծիքներ