Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ու ևս 3 հայ ըմբիշներ այսօր դուրս կգան մրցագորգ
Բուդապեշտում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են 7 ըմբիշներ: Այսօր պայքար կծավալվի 5 քաշային կարգերում: Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս կգան 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, աշխարհի չեմպիոն՝ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում և գրավել է թիմային 4-րդ տեղը:
Կարծիքներ