Բացահայտվել է հացատանը տեղի ունեցած կրակոցների դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Բացահայտվել է հացատանը տեղի ունեցած կրակոցների դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)

Մարտի 15-ին՝ ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։

Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել էին Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել էր քրեական գործ։

ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել տուժած տղամարդկանց ուղղությամբ:

Մարտի 30-ին տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք է առաջադրվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում