Դեղորայք և բժշկակական պարագաներ՝ Երևանից Ստեփանակերտ. Աղաս Մանուկյանի նախաձեռնությունը

Դեղորայք և բժշկակական պարագաներ՝ Երևանից Ստեփանակերտ. Աղաս Մանուկյանի նախաձեռնությունը

Զինվորները սահմանին են, ժողովուրդը` նրանց թիկունքին: Արդեն մեկ ամիս է, բոլորիս համախբել է մեկ նպատակ՝ օգտակար լինել մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորին: Այս օրերին Հայաստանի բոլոր քաղաքաներում ու գյուղերում բազմաթիվ մարդիկ լծված են նույն գործին: Թիկունքն ամուր պահողներից մեկն էլ դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանն է, ով սեպտեմբերի 27-ին դիմել էր զինկոմիսիարիատ, որպեսզի կամավորագրվի, ասել էին՝ հարկ եղած դեպքում կզանգահարեն: Դերասանն էլ որոշել է՝ եթե ոչ սահմանին, ապա ազգին ծառայել պետք է թիկունքում, բայց հնարավորինս լուռ:

Freenews.am-ը կապ հաստատեց դերասանի հետ, վերջինս հրաժարվեց տեսախցիկների առջև խոսելուց, միայն տեղեկացրեց՝ դեղորայք, բժշկական պարագաներ, մեծ քանակությամբ  զինվորական կոշիկներ, քաղցրավենիք, ծխախոտ, չոր սնունդ ու  տաք հագուստ են հավաքում առաջնագիծ ուղարկելու համար:

Առաջնայինը սակայն դեղորքայի, բժշկական պարագաների խնդիրը լուծելն է, ասում է Աղաս Մանուկյանը, ով արդեն մի քանի անգամ հավաքված օգնությունը անձամբ է տարել Ստեփանակերտ, խոսել բժիշկների հետ, ճշտել թե էլ ինչի կարիք կա հիվանդանոցներում, որպեսզի  Երևան հասնելուն պես փորձի լրացնել եղած բացը: Այսպիսով, առաջնագիծն ամուր է թիկունքով, իսկ թիկունքը վստահաբար ամուր է:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում