«Երգով ու սիրով». Արցախում և Սյունիքում անցկացվում է երգչախմբային փառատոն

«Երգով ու սիրով». Արցախում և Սյունիքում անցկացվում է երգչախմբային փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Կոմիտաս փառատոն» երաժշտական ՀԿ-ն հունիսի 10-17-ն Արցախում և Սյունիքում իրականացնում է «Երգով ու սիրով» խորագիրը կրող երգչախմբային փառատոնը:

Փառատոնին Սյունիքի մարզից մասնակցում են 100, իսկ Արցախից՝ 150 երեխաներ:

Սյունիքի համայնքների և Արցախի տաղանդավոր պատանիներից կազմվել է հավաքական երգչախումբ, որը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ ելույթներով է հանդես գալիս Ստեփանակերտում և Կապանում։

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի տանն Արցախի 4 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը:

Հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Գանձասար վանական համալիրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել պատարագ:

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում անցկացվել է հոգևոր համերգ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ:

Արցախից հետո «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն ուղևորվելու է Սյունիքի մարզ:

Հունիսի 15-ին՝ ժամը 16:30-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում 12 երգչախմբերի մասնակցությամբ տեղի է ունենալու Սյունիքի փառատոնի եզրափակիչ համերգը:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:30-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում անցկացվելու է հոգևոր համերգ, որին մասնակցելու է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում