Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանտար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, ով հայտանաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է խմած: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կարծիքներ