Իսկ ու՞ր էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, երբ 2008 թվականին իրոք ստեղծվում էին ապօրինի զինված ջոկատներ․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածված «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութին։
«Իսկ ու՞ր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, երբ 2008 թվականին իրոք ստեղծվում էին ապօրինի զինված ջոկատներ (և դա արդեն ապացուցված է)։
Ու՞ր էր եկեղեցին, երբ 2008 թվականին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց ու ցուցարարների դեմ հրազեն էր կիրառվում, մարդիկ սպանվում։
Ու՞ր էր եկեղեցին, երբ տարբեր ցույցերի դեմ լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, ջրանետ (ջրցան), մահակ ու այլ հատուկ միջոցներ էր կիրառվում։
Պարզապես արձանագրենք, որ առ այսօր այս ցույցերի դեմ չի օգտագործվել որևէ հատուկ միջոց։
Թե բա «իշխանական ջոկատներ են ստեղծվում»... Կարո՞ղ է գիտեք, թե ձեր Քոչարյանի ժամանակներն են»,- գրել է Իոաննիսյանը։
Կարծիքներ