ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է կապույտ քարտերին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ կտրականապես դեմ է կապույտ քարտերին:
Նախաձեռնությունը քննարկվում է ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդում:
«ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին։ Կարմիր քարտ կապույտ քարտի համար: Ոչ մի կերպ»,- ասել է Ինֆանտինոն, ում մեկնաբանությունը X սոցցանցում մեջբերում Է Sky News-ի լրագրող Ռոբ Հարիսը։
Թե Telegraph թերթի տվյալներով՝ ԻՖԱԲ-ն այսօր՝ մարտի 2-ին, նախատեսում է քննարկել կապույտ քարտերի ներդրման հարցը:
Կարծիքներ