Գիտնականները պարզել են՝ ինչպես ավելացնել կյանքի տևողությունը մինչև 100 տարեկան
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Համալսարանի գիտնականները հայտնաբերել են այն գործոնները, որոնք թույլ են տալիս ավելացնել կյանքի տևողությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում:
Նրանք պարզել են, որ մարդու երկարակեցության վրա ազդում են ոչ միայն գեները, այլև բնակավայրը:
Որպես հետազոտության հիմք նրանք վերցրել են 2011-2015թթ. ժամանակահատվածում 75 և ավելի բարձր տարիքում մահացած 145 հազար մարդու բնակավայրի, կրթության և սոցիալական վիճակի մասին տվյալները:
Նրանք հայտնաբերել են, որ 100-ից բարձր տարիքում մահացած մարդկանց մեծ մասը ապրել են օդի աղտոտվածության ցածր մակարդակով վայրերում, ինչպես նաև կատարել են երկարատև զբոսանքներ:
Կարծիքներ