Ո՞վ է Դավիթ Բաբայանին հասցրել Շուշի և հանձնել Ադրբեջանին

Ո՞վ է Դավիթ Բաբայանին հասցրել Շուշի և հանձնել Ադրբեջանին

Ինձ համար հատկապես ցավալի է Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի՝ Բաքվի վարչակազմի ձեռքում հայտնվելը: Նրանց ճանաչում եմ 25 տարի: Արցախ այցելությունների ընթացքում գրեթե միշտ գիշերել եմ Արցախ պարկ հոթելում և բազմաթիվ զրույցներ ունեցել Իշխանյանի հետ թեյի, սուրճի շուրջ:

Նա չպետք է հայտնվեր Բաքվում: Որևէ մեկը չպետք է հայտնվեր, բայց հատկապես Իշխանյանը:

Շատ լավ եմ ճանաչել նաև Դավիթ Բաբայանին: Իմ վերջին երկու հանդիպումները նրա հետ եղել են 2020թ նոյեմբերի 3-ին՝ Ստեփանակերտի դպրոցների մեկի ռմբապաստարանում, ապա 2022թ մայիսին՝ ԱԳՆ շենքում, որտեղ նրա հետ հարցազրույց արեցի: Այն դնում եմ մեկնաբանության բաժնում:

Շատ կարևոր է Արցախի գոյությունը դադարեցնելու մասին պարտադրանքով հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանը հրապարակավ պատասխանի՝ ի՞նքն է Դավիթ Բաբայանին խորհուրդ տվել կամավոր հանձնվել Բաքվին: Ավելին, ճի՞շտ է արդյոք, որ հենց իր մեքենայով են Բաբայանին հասցրել Շուշի և փոխանցել Ադրբեջանին:

Թ. Հ.

Երևան, 4 հոկտեմբեր, 2023

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում