Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց ձորի մարզի 38-ամյա բնակչի վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին ասված է ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը:
Բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինը, ստացած այրվածքներից տեղում մահացել են:
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վթարի և ավտոմեքենայում հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու նպատակով։
Բուժօգնության տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Կարծիքներ