Հայաստանում նախատեսվում է ստեղծել հետազոտության և զարգացման կենտրոն
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Netcracker/BostonGene ընկերությունների համահիմնադիր ու փոխնախագահ Մայքլ Ֆայնբերգին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հյուրը տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն` մի քանի հազար աշխատակիցներով։ Ներկայիս աշխատակիցների թիվը Հայաստանում 360 է:
Հարկ է նշել, որ BostonGene-ն առաջատար կազմակերպություն է հեռահաղորդակցության թվային ծառայությունների սպասարկման ոլորտում: Այն մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների միջոցով քաղցկեղի ուսումնասիրման, կլինիկական մոդուլավորման, ուռուցքաբանության և իմունոլոգիայի վերաբերյալ հետազոտությունների բնագավառում:
Արտակ Ջումայանն ընդգծել է հեռահաղորդակցության կարևորությունը և ոլորտում BostonGene ընկերության դերն ու նշանակությունը: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կծառայի Հայաստանում բարձր տեխնոլոգիաների միջոցով առողջապահության զարգացմանը:
Կարծիքներ