Սև ծով է մտնում երկրորդ ամերիկյան ականակիրը

Սև ծով է մտնում երկրորդ ամերիկյան ականակիրը

Անցնելով Բոսֆորի նեղուցը՝ դեպի Սև ծով է ուղևորվում երկրորդ ամերիկյան USS Porter ականակիր նավը: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ հիշեցնելով, որ օրեր առաջ Սև ծով էր մտել ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Դոնալդ Կուկ» ռազմանավը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի վեցերորդ հրամանատարության փոխանցմամբ՝  Porter ականակիրը Սև ծով է ուղևորվում տարածաշրջանում ծովային անվտանգության ապահովմանն ուղղված գործողնություններ իրականացնելու համար:

«ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ու ինքնաթիռները կանոնավոր կերպով աշխատում են Սև ծովում՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների և գործընկերների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում