ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Թուրքիա, այնուհետ՝ ևս 4 երկիր
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-11-ը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ մասնավորապես Թուրքիա և Իսպանիա կատարվելիք այցերի ընթացքում հանդիպումների օրակարգում կլինեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ զարգացումները:
Ermenihaber-ի փոխանցմամբ, Շերմանի այցի առաջին կանգառը կլինի հենց Թուրքիան։
Մարտի 4-ին և 5-ին Շերմանը հանդիպումներ կունենա Ստամբուլում և Անկարայում։
Կարծիքներ