ՆԱՏՕ-ն տարվա ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի. ՌԴ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել

 ՆԱՏՕ-ն տարվա ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի. ՌԴ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել

ՆԱՏՕ-ի՝ այս տարվա ամենախոշոր զորավարժությունները («Սառը արձագանք 2022»-ը) կհամախմբեն շուրջ 30 000 զինվորական 27 երկրներից, գրում է Daily Mail-ը: 

Ռուսաստանը հրաժարվել է դիտորդներ ուղարկել առաջիկա զորավարժություններին, որոնք կկայանան Նորվեգիայում, հայտնել են նորվեգացի զինվորականները:

«Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել «Սառը արձագանք 2022»-ին դիտորդներ ուղարկելու առաջարկի համար, սակայն մերժել է», - AFP-ին ասել է Նորվեգիայի բանակի խոսնակ Պրեբեն Աուրսանդը: Մերժման պատճառները հայտնի չեն։

Մարտի կեսերից մինչև ապրիլի սկիզբը ՆԱՏՕ-ի զորքերը կմարզվեն ցամաքում, ծովում և օդում: Օտարերկրյա զորքերն արդեն ժամանել են Նորվեգիա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում