Պատերազմում զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքի կատարողական վարույթները կարճվելու դեպքում ծախսեր չեն գանձվի

Պատերազմում զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքի կատարողական վարույթները կարճվելու դեպքում ծախսեր չեն գանձվի

Կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնավորապես նշեց. «Oրենքի վերջնական ընդունման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները,  որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում