Ղրիմը կդիմի ՄԱԿ-ին`ջրային շրջափակման պատճառով

Ղրիմը կդիմի ՄԱԿ-ին`ջրային շրջափակման պատճառով

Ղրիմը կդիմի ՄԱԿ-ին`Ուկրաինայի կողմից կազմակերպված ջրային շրջափակման պատճառով, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը: «Մենք սկանդալիստներ չենք, բայց մտադիր չենք լռել այս հարցի շուրջ: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը», – հավելել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմին և Սևաստոպոլին հատկացվելու է լրացուցիչ 2,2 միլիարդ ռուբլի՝ ջրային հանքավայրերի որոնման և ցանցերի նորոգման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Մենք նախագահի հանձնարարությամբ Ղրիմի Հանրապետություն կուղարկենք ևս գրեթե 2 միլիարդ 150 միլիոն ռուբլի այդ նպատակների համար, իսկ Սևաստոպոլ քաղաքին՝ ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն ռուբլի», – ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում