Մոսկվայում ձնաբքերի պատճառով կաթվածահար է երթևեկը, չեղարկվել են բազմաթիվ չվերթեր

Մոսկվայում ձնաբքերի պատճառով կաթվածահար է երթևեկը, չեղարկվել են բազմաթիվ չվերթեր

Ռուսաստանի մայրաքաղաքը ծածկվել է ձյան հաստ շերտով: Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայում կաթվածահար է եղել տրանսպորտային համակարգը, հետաձգվել են բազմաթիվ չվերթեր՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Ձնաբքերը սկսվել են հինգշաբթի երեկոյան և, ամենայն հավանականությամբ, կավարտվեն կիրակի: Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքացիներին հորդորում է հեռու մնալ ծառերից՝ զգուշացնելով, որ քամու արագությունը վայրկյանում հասնում է 18 մետրի: Ձյան մաքրման աշխատանքներին ներգրավված է շուրջ 60 հազար աշխատակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում