Բիթքոինի գինն ընկել է Իլոն Մասկի թվիթից հետո
Ուրբաթ բիթքոինի փոխարժեքն ընկել է ավելի քան 5 տոկոսով՝ հասնելով 36.7 հազար դոլարի, այն բանից հետո, երբ Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը Twitter-ում ակնարկեց, որ կորցրել է հետաքրքրությունն այս կրիպտոարժույթի նկատմամբ:
Մասկն իր թվիթում տեղադրել էր բիթքոինի հեշթեգը, բիթքոինի էմոջին եւ կոտրված սրտի էմոջին: Նա նաեւ մի պատկեր էր կցել, որում զավեշտական անդրադարձ է պարունակվում երիտասարդների միջեւ բաժանմանը:
Այլ կրիպոարժույթները նույնպես բացասաբար են արձագանքել Մասկի այս թվիթին: Այդպես, Dogecoin-ի գինն այս պահի դրությամբ ընկել է 10 տոկոսով:
Կարծիքներ