Ոստիկանությունը Կապանում և Գորիսում ուժեղացված հսկողություն է իրականացրել

Ոստիկանությունը Կապանում և Գորիսում ուժեղացված հսկողություն է իրականացրել

Օգոստոսի 16-ի և 17-ի  երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվեցին տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, կատարվեցին խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ և այլն։ Հայտնաբերվել են նաև ՃԵԿ մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում