Այսուհետ հայտարարագիր կներկայացնեն բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողները, նրանց ընտանիքի անդամները

Այսուհետ հայտարարագիր կներկայացնեն բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողները, նրանց ընտանիքի անդամները

Այսուհետ հայտարարագիր են ներկայացնելու բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը:

Պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել հանրային հասանելի տեղեկություններ` հայտարարագրել

- իրենց գույքը, եկամուտները, շահերը և ծախսերը,
- փաստացի տիրապետվող գույքը, որի սեփականատերն այլ անձ է:

Ընդլայնվել է պարտադիր տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն ունեցողների շրջանակը։ Այսուհետ հայտարարագիր են ներկայացնում բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բարեփոխումների արդյունքում՝ 2019թ․-ի համեմատությամբ շուրջ 3 անգամ աճել է հայտարարագիր ներկայացնողների թիվը՝ 3200-ից հասնելով 9000-ի։ Ընտանիքի անդամների դեպքում՝ դրանց թիվը կազմել է շուրջ 33000։ Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է և հասանելի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում