Երեխաները ասֆալտին գրում էին Ֆրանսիայի հրապարակում ծվարած «փրկիչների» խոսքերը. Արփի Դավոյան
Ֆրանսիայի հրապարակի կին պատգամավորների ուղեկցությամբ մի քանի տասնյակ կանայք իրենց երեխաների հետ երթ են կազմակերպել դեպի Կառավարության շենք, որտեղ երեխաները ասֆալտին նկարել են։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Հաշվի առնելով օրվա խորհուրդը` ենթադրվում էր, որ երեխաները արև , ծառ ու ծաղիկ ու նմանատիպ պատկերներեր պետք է նկարեին ու գունավորեին, այնինչ երեխաները ասֆալտին գրում էին Ֆրանսիայի հրապարակում ծվարած «փրկիչների» խոսքերը։
Ոնց վերջին քսան տարիների ընթացքում եք ամեն ինչ արել, որ խելացի, գիտակից ու ինքնուրույն սերունդ չմեծանա, նույնն էլ հիմա եք անում ու հրճվում։
Երեխաներին գործիք դարձնելը ստահակություն է և ողբերգություն։
Շնորհավոր Հունիսի 1-ը սիրելի փոքրիկներ, դուք իրավունք ունեք ունենալ արդար և լուսավոր մանկություն»:
Կարծիքներ