Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Մոսկվայի դպրոցների ավագ դասարանների աշակերտները հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 1-ը հեռավար ուսուցման կանցնեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, տարրական դասարանների աշակերտները (առաջինից մինչեւ հինգերորդ) կշարունակեն առերես ուսուցումը:
Այսպիսով, 6-11-րդ դասարանների աշակերտները երկշաբաթյա արձակուրդներն ավարտվելուց հետո կանցնեն հեռավար ուսուցման: Դրա հետ մեկտեղ՝ հոկտեմբերի 19-ից վերսկսվում Է 1-5-րդ (ներառյալ) դասարանների սովորողների հաճախումը դպրոցներ: Դա վերաբերում Է այն կրթական կազմակերպություններին, որոնց հիմնադրի գործառույթները եւ լիազորությունները իրականացնում են Մոսկվա քաղաքի գործադիր իշխանության երկու մարմինները:
Մասնավոր դպրոցներին եւ մարզադպրոցներին նույնպես հանձնարարված Է ավագ դասարանցիների համար պարապմունքներն անցկացնել հեռավար ձեւաչափով: Բացի այդ, հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սովորողների համար արձակուրդները սահմանվում են լրացուցիչ կրթական ծրագրերով, նաեւ կասեցվում Է մանկական ժամանցային կենտրոնների եւ խմբակների աշխատանքը: Հրամանագրի համաձայն, ավագ դասարանների սովորողների համար սոցիալական քարտերի գործողությունը կասեցվում Է մինչեւ նոյեմբերի 1-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ