Ազգային ժողովը քննարկում է ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև տնտեսական համաձայնագիրը
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «ՀՀ կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ու Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության հիմնադրման, գործունեության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«Ֆրանսիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը, ինչը պայմանավորված է Ֆրանսիայի հետ պատմական, տնտեսական և մշակութային առնչություններով, միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, երկրի հզոր տնտեսությամբ, Ֆրանսիայի խոշոր և ազդեցիկ համայնքի առկայությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու փաստով»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը կարևորում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից 2013 թվականից ի վեր Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին:
«Այս համաձայնագրով հնարավորություն ենք ստեղծում Զարգացման ֆրանսիական գործակալության և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության ներկայացուցչություններ բացելու համար»,- նշեց նախարարը:
Կարծիքներ