Ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղան ծառայում է, շոր էլ կա, սնունդ էլ, ամեն ինչ էլ. քաղաքացին՝ մետրոյի ակցիայի մասնակիցներին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներն այսօր կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Բարկացած քաղաքացիները հորդորել են ակցիայի մասնակիցներին վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը, ինչին ի պատասխան՝ շարժման անդամներից մեկը հայտարարել է, թե՝ «ակցիան թուրքի դեմ է, տևելու է ընդամենը մի քանի րոպե, հետո մետրոյի աշխատանքը կվերականգնվի»։
«Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, իրազեկման ակցիան է։ Երեկոյան բոլորս դեպի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի»,- ասել է շարժման ներկայացուցիչներից մեկը:
Ի պատասխան՝ ներսում գտնվող քաղաքացիներից մեկը վրդովված նշել է, որ իրենց ասվել է՝ մետրոյի աշխատանքը դադարեցվելու է 5 րոպեով, սակայն 15 րոպե անց էլ դեռ այն չի աշխատում: Ակցիայի մասնակիցներից մեկը, երբ կրկին ասել է, որ ակցիան թուրքի դեմ է, քաղաքացին արձագանքել է. «Արա, ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղեն նորմալ ծառայում ա, լավ ծառայում ա, ամեն ինչ էլ կա, շոր էլ կա, ուտելիք էլ կա, բացեք հենց հիմա»:
Ակցիա իրականացնող մասնակիցի հարցին՝ քաղաքացու որդին որտե՞ղ է ծառայում, վերջինս պատասխանել է՝ «քեզ ի՞նչ»:
Երկխոսությունը՝ 04:00-ից սկսած
Հայկական ժամանակ
Կարծիքներ