Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերել

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քաղաքացին նորածնի դի է հայտնաբերել

 Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին նորածնի դի կա:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին, նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- նշեց նա:

Գաբրիելյանը հավելեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում