Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման

Լավրով-Չավուշօղլու հանդիպման օրակարգում տեղ կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի թեման

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարիա Զախարովայի խոսքով՝  Սերգեյ Լավրովը հանդիպելու է Չավուշօղլուի  հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում։

Զախարովան նշել է, որ բանակցությունները կներառեն մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

«Առաջին հերթին մտքեր կփոխանակվեն Ուկրաինայի ներկա իրավիճակի, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում կարգավորման շուրջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում