Կոնգրեսական Նելսը Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում առաջադրել է Թրամփի թեկնածությունը

Կոնգրեսական Նելսը Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում առաջադրել է Թրամփի թեկնածությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թրոյ Նելսը (Հանրապետական Տեխասից) առաջարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակի պաշտոնում իր կուսակից Քևին Մաքքարթիի (Կալիֆորնիայից) հեռացումից հետո: 

«Քևին Մաքքարթին այլևս չի հավակնի նախագահի պաշտոնում ընտրվել, ես ներկայացնում եմ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում»,- գրել է օրենսդիրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում