Բարսելոնան շարունակում է հիանալի թիմ մնալ․ Անչելոտի

Կառլո Անչելոտին կիսվել է իր հույզերով «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Գրում է Armsport.am-ը։
Մադրիդյան ակումբը Լա լիգայի խաղում հաղթեց 2:1 հաշվով։
«Հիմնական գործոնը թիմի տրամադրվածության տարբերությունն է առաջին և երկրորդ խաղակեսերում։
Առաջին խաղակեսում մենք խաղում էինք դանդաղ, ծույլ, ոչ շատ ագրեսիվ։ Երկրորդում ճիշտ հակառակն էր։
Այո, երբեմն պարզվում է, որ դուք չեք խաղում այնպես, ինչպես ուզում եք: Իսկ մենք մեր մակարդակի վրա չէինք։ Պատահում է։ Մենք մոռացել էնք առաջին խաղակեսը։ Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսն այլ կերպ ստացվեց, և մենք կարողացանք հաղթել։
Լուկա Մոդրիչը փոխեց խաղի դինամիկան։ Սկսեցինք ավելի շատ տիրել գնդակին։
Վիճակագրորեն մենք երեք միավոր վերցրեցինք դժվարին մարզադաշտում։ Մենք շատ խաղեր ենք անցկացրել տնից դուրս: Օրացույցը դա պահանջում էր, բայց մենք դա լավ արեցինք:
Բայց մրցաշրջանը երկար է բոլոր թիմերի համար: «Բարսելոնան» շարունակում է հիանալի թիմ մնալ։ Նրանք խաղում են մինչև վերջ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտին Marca-ին։
Կարծիքներ