Հյուսիսային Կարոլինայում հրաձգության ժամանակ մահացել է հինգ մարդ
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է տեղի ունեցել, որը տևել է 13 ժամ: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:
Ողբերգական միջադեպի պատճառով մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք քաղաքացիական անձ, ներառյալ՝ հրաձգության համար կասկածվողը: Նշվում է, որ զոհերի թվում են եղել նաև ոստիկանապետի երկու տեղակալները:
Հրաձգությունը սկսվել է այն պահին, երբ զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, երբ ժամանել են սովորական ստուգումներ կատարելու համար:
Կարծիքներ