Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն` Թավրիզում հյուպատոսություն բացելու մասին
Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից.
«Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել էր Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին՝ հույս հայտնելով, որ 2024 թվականի առաջին շաբաթների ընթացքում ականատես կլինեն դրա բացման պաշտոնական արարողությանը։
Կարծիքներ