ՆԱՏՕ-ն «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկություն ունի
ՆԱՏՕ-ի ուժերը պետք է ազատ տեղաշարժվեն դաշինքի ներսում:
Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Միացյալ լոգիստիկ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը:
«Սոլֆրանկն ասել է, որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն», ազատ ռազմական անցման գոտի»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Գեներալը բացատրել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը զորքեր և զինամթերք տեղափոխելիս ի դեմս ազգային կանոնակարգերի խոչընդոտների են բախվում:
Նա հավելել է, որ անհրաժեշտ է նախապես «պատրաստել թատերաբեմը» հնարավոր ռազմական գործողությունների համար՝ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման դեպքում։
Չեխիայի նախագահ Պետր Պավելն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի դաշինքը Ռուսաստանը դիտարկում է որպես թիվ մեկ սպառնալիք Եվրոպայում։
Կարծիքներ