Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում. РБ Спорт

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը կխաղա Հայաստանի հավաքականում. РБ Спорт

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին տեղեկացնում է «РБ Спорт»-ը։ Նշվում է, որ ներկայումս ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։

Ավելի վաղ «РБ Спорт»-ն հաղորդել էր, որ ՀՖՖ-ն կապվել էր Բագրինցևի հետ ու առաջարկել նրան հանդես գալ հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում Բագրինցևը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 1 խաղի։ Նա ավելի վաղ հանդես է եկել Ռուսաստանի Մ15 և Մ19 հավաքականներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում