Գազալցակայանում լիցքավորելուց և մի քանի մետր վարելուց հետո, մեքենան պայթել է․ վիրավոր կա
Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արայիկ Երեմյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է մեքենան, ապա դուրս եկել գազալցակայանից և որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։
Պայթյունի հետևանքով Արայիկ Երեմյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավտոմեքենան վնասվել է, շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կարծիքներ