ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել

ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ գետում 8 դի է հայտնաբերվել

Իշխանությունները հայտնել են, որ գտել են 8 միգրանտի դի, այդ թվում՝ երկու երեխաների, ովքեր մահացել են՝ փորձելով անօրինական կերպով Կանադայից ԱՄՆ անցնել: 

Այս մասին հայտնում է BBC-ն: 

Ոստիկանական ուղղաթիռը Սենտ Լոուրենս գետում նկատել է 2 երկու դի։ Մահացածների թվում է 2 ընտանիք՝ Ռումինիայից և Հնդկաստանից։

Պաշտոնյաներն այն ժամանակ տարածքում փնտրելիս են եղել  անհետ կորած նավավարին` 30-ամյա Քեյսի Օուքսին: Վերջինս մինչ այժմ անհետ կորած է համարվում: Պարզ չէ, թե արդյոք որևէ կապ կա Օուքսի և այդ ընտանիքների միջև:

Ոստիկանությունը հայտնել է, որ առաջին մարմինը հայտնաբերվել է տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում Ցի Սնայհնե ճահճում՝ ԱՄՆ-Կանադայի սահմանի միջև:

Մյուս դիերը հայտնաբերվել են մոտակայքում։ Նրանց ինքնությունը ոստիկանությունը դեռ չի հայտնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում