ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով է վարակվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի ախտորոշման թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Նա պատվաստված է և նաև երկու անգամ բուստեր է ստացել, շատ թեթև ախտանշաններ ունի»,- նշված է հաղորդագրությունում։
Բայդենն արդեն սկսել է համապատասխան դեղամիջոցներ ընդունել։ Համաձայն ուղեցույցի՝ նա կմեկուսանա Սպիտակ տանը։
Կարծիքներ