Նյու Յորքում երեխաներին 100 դոլար կվճարեն քովիդ պատվաստման համար

Նյու Յորքում երեխաներին 100 դոլար կվճարեն քովիդ պատվաստման համար

Նյու Յորքում երեխաներին պատվաստման համար խրախուսում են դրամական պարգևատրմամբ։ Պատվաստման դիմաց նրանց առաջարկվում է 100 դոլար։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։

Խոսքը վերաբերում է 5-11 տարեկաններին։

Օրերս ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել էր երկրում սկսել վերոնշյալ տարիքային խմբի երեխաների քովիդ պատվաստումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում