Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կաճի ավելի քան 15 տոկոսով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2022 թվականին կաճի ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 580 մլրդ դրամ:
Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Պետբյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինանսավորումը, ըստ մեր բյուջեի համար պատասխանատու կառույցների, ամենամեծ ֆինանսավորման ծավալը պարունակող ուղղությունն է»,-ասաց նախարարը:
Նա դա բնական համարեց, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են:
Նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, որոնք ներառում են 93 միջոցառումներ:
«2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում: 2021-ին հաստատված բյուջեովնախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ ֆինանսավորում, աճը կազմում է 15.1 տոկոս»,-ասաց Խաչատրյանը:
Կարծիքներ