Հետևում շարվածը տասնյակ մարդկանց աշխատանքի ու նվիրվածության արդյունք է

Հետևում շարվածը տասնյակ մարդկանց աշխատանքի ու նվիրվածության արդյունք է

Հետևում շարվածը որ տեսնում եք, դա տասնյակ մարդկանց աշխատանքի ու նվիրվածության արդյունք է։

Այն բոլոր գյուղացիները, որ աճեցրել են բանջարեղենը:

Այն բոլոր կամավորները, որ ԲերքաԶորաՀավաք ~ BerkaZoraHavak նախաձեռնության միջոցով գնացել և հավաքել են այդ բերքը, գնել գյուղացուց և հասցրել գործարան:

Այն բոլոր աշխատողները, որ հատիկ հատիկ մաքրել են բանջարեղենը, մշակել և պատրաստել այս խավիարը։

Այն բոլոր նվիրատուները, որոնց դրամական աջակցությամբ հնարավոր դարձավ կազմակերպել այս ամենը...

Բոլոր այդ մարդիկ իրենց ներդրումն են ունեցել, որ կայանա մեր այս նախագիծը և ձմռանը մեր զինվորներին և տարհանված արցախցիներին կարողանանք ապահովել սնունդով։

10.000-ից ավել բանկա արդեն պատրաստել ենք և դեռ շարունակելու ենք մեր աշխատանքը:

Շնորհակալ ենք բոլորիդ ձեր աջակցության, ձեր կամեցողության և նվիրվածության համար։

Մի ֆանտաստիկ թիմ է ձևավորվել այս նախագծի շուրջ, որ կարողացավ ընդամենը մեկ շաբաթում նման արդյունք տալ..

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում