Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզում։ 

Ունի գեներալ-լեյտենանտի կոչում։ Մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում