Էրեբունի վարչական շրջանի բակերը բարեկարգվում են. Քաղաքապետարան
Էրեբունի վարչական շրջանի 12 բակ 2024 թվականին կբարեկարգվի, որոնցից 4-ում արդեն իսկ իրականացվում են աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Առաջիկա ամիսներին դրանք նոր տեսքով կհանձնվեն բնակիչներին: Բակերում եղել են ավտոտնակներ, ապօրինի զավթած տարածքներ, որոնք քաղաքացիների պահանջով քանդվել են:
Արդեն բարեկարգված հատվածներում տեղադրվելու են խաղասարքեր, մարզասարքեր, ճեմուղիներ, ֆուտբոլի դաշտեր: Գործընթացը լինելու է շարունակական:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։
Կարծիքներ